Օսակայում կայացել է երկրորդ թեթեւագույն քաշային կարգում WBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտ՝ կուբացի Գիլյերմո Ռիգոնդոյի եւ ճապոնացի Խիսասի Ամագասուի միջեւ, որում կուբացին տեխնիկական նոկաուտով հաղթել է 11-րդ ռաունդում:
Չեմպիոնի համար մարտն, այնուամենայնիվ, շատ ծանր է դասավորվել: Յոթերորդ ռաունդում ճապոնացին նրան երկու անգամ նոկդաունով տապալել է ռինգի հատակին, սակայն Ռիգոնդոն կարողացել է հետագայում տիրել նախաձեռնությանը եւ 11-րդ ռաունդում ձեռնարկել անկասելի գրոհներ, որից հետո Ամագասուի թիմը հրաժարվել է պայքարը շարունակելուց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Getty images-ի