Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը վավերացնելու մասին պայմանագիրը, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման նախագիծն ընդունվել էր դեկտեմբերի 19-ին Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի կողմից եւ նույն օրը նաեւ՝ վերին պալատի կողմից։
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու մասին պայմանագիրը ստորագրել էր հոկտեմբերի 10-ին Մինսկում, իսկ Եվրասիական միությունը, որի ստեղծման մասին պայմանագիրը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները:
ԵՏՄ-ն սկսեց գործել այսօրվանից` հունվարի 1-ից։