Լրահոս
Օրվա լրահոսը

Կրասնոյարսկի մարզում ամանորի գիշերը ցրտից երեխա է մահացել

Հունվար 01,2015 18:09

Առանց մոր հսկողության մնացած երեքամյա փոքրիկը դուրս է եկել սեփական տան պատշգամբ, իսկ փողոցում այդ ժամանակ -45 էր:

Հունվարի 1-ին Կրասնոյարսկի Տուրա ավանի հիվանդանոցում մահացել է երեքամյա տղա՝ սառցահարման նշաններով:

«Արգումենտի եւ ֆակտի»-ի Կրասնոյարսկի հավելվածի համաձայն՝ տղան ապրել է սեփական տանը 77-ամյա կնոջ եւ նրա 21-ամյա ազգականի՝ երեխայի մոր հետ: Ամանորի գիշերը մայրը որդուն պառկեցրել է քնելու, իսկ ինքը հյուր է գնացել: Տանը մնացել է տարեց կինը, որը ողջ գիշեր խորը քնած է եղել:

Հունվարի մեկի առավոտյան նրանց հյուր է եկել երիտասարդ աղջիկ, որը եւ պատշգամբում հայտնաբերել է սառած երեխային: Շտապ օգնություն են կանչել, երեխային փորձել են վերակենդանացնել, սակայն նա մահացել է հիվանդանոցում:

Պատշգամբում ջերմաստիճանը եղել է, ինչպես եւ փողոցում՝ -45: Հավանական է, որ երեխան ինքնուրույն է դուրս եկել պատշգամբ, քանի որ մուտքի դուռը կողպված չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031