Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 31-ին, այցելել էին Տավուշի մարզի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը։ Երիտասարդները դիրքապահ զինվորներին տարել էին սնունդ ու քաղցրավենիք։
Մարզային կենտրոնի կամավորները, ում զինվորական հագուստ նվիրել է ՀՀ պաշտպանության նախարարը, շրջեցին մարտական հենակետում և ծանոթացան զինվորների ծառայությանը, նրանց առօրյային, ճաշեցին զինվորների հետ։ Միասին աղոթեցին հենակետի մատուռում։
ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը նշեց, որ իրենք այս օրերին ուղղակի պարտավոր են լինել սահմանը պահող զինվորի կողքին, քանի որ մեզ բոլորիս խաղաղություն պարգևողը սահմանին կանգնած երիտասարդն է։
Կարդացեք նաև
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն