Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, վարչության այլ անդամների և բազմաթիվ երկրապահների հետ միասին Ամանորի նախաշեմին, ավանդույթի համաձայն, այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին: Երևանի քաղաքապետը ներկաների հետ միասին նախ ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան ազատամարտին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը: Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմին:
Այնուհետ Եռաբլուր այցելած ԵԿՄ վարչության նախագահի և այլ անդամների ու երկրապահների հետ միասին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:
Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում էլ Տարոն Մարգարյանը մոմեր է վառել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հոգիների խաղաղության համար:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն