Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը նկարահանել է չորս ժամանոց հարցազրույց Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, ով պատմել է, Մայդանում գործում էր «երրորդ ուժը»: Այդ մասին ռեժիսորը գրել է Ֆեյսբուքի իր էջում՝ հրապարակելով Յանուկովիչի հետ նկարը: Գրում է segodnya.ua-ն:
Սթոունն ասել է, որ նկարահանում է անգլիալեզու վավերագրական ֆիլմ, որը պատրաստվում է ուկրաինացիների կողմից:
Հարցազրույցից հետո Սթոունը համոզվել է, որ Մայդանում բոլորին կրակել են պրոարեւմտյան ուժերը, ամենի հետեւում կանգնած է ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալությունը:
Պատրաստեց՝ Հռիփսիմե Հովհաննիսյանը