Տարին ամփոփելով՝ պետք է նշել, որ բուռն քաղաքական տարի էր, որոշ ձեռբերումներով, կորուստներով, սակայն չվհատվող պայքարող քաղաքացիներով և քաղաքական ուժերով: Ինչպես սկսվեց տարին, ինչպես ավարտվեց՝ պատմում են հենց իրադարձությունների կիզակետում գտնվող քաղաքացիները՝ իրենց իսկ մաշկի վրա զգալով ոստիկանական բռնությունները, թայֆայական սադրանքները, ահագնացող տուգանքները, դատական վճիռները և ֆինանսատնտեսական ռեսուսրների սղությունը:
Հայաստանը և ՀՀ քաղաքացին հայտնվեցին արտաքին և ներքին քաղաքականության ճիրաններում, ինչպես են դիմակայել այս ամբողջ տարին, ինչպես են պայքարել, ինչպես են նվաճել իրենց իսկ իրավունքները, այդ ամենի մասին կպատմեն հենց իրենք:
Տեսանյութի հեղինակ և մոնտաժող Թեհմինե Ենոքյան