Իքս Գրուպ ընկերությունը՝ հիմնադիր նախագահ Խաչիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ, Արաքս թռչնաֆաբրիկան նախատոնական այց է կազմակերպել սահմանամերձ Մովսես գյուղ, որն ունի 767 տուն կամ մոտ 1900 բնակիչ: Այս գյուղի բնակիչների հոգսը թեթևացնելու նպատակով Խաչիկ Խաչատրյանը Մովսես գյուղին դեռևս գարնանը նվիրաբերել էր կոմբայն: Հետևողական լինելով՝ այս անգամ արդեն անխտիր բոլոր բնակիչներին նախատոնական նվեր տրվեց թռչնամիս և հավկիթներ:
Սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ցուցաբերած ուշադրությունը յուրովի շնորհակալության դրսևորում է , քանի որ հայի տեսակի քաջությունը և հայրենասիրությունը մարմնավորվում է այս մարդկանց կերպարներում, ովքեր թշնամու կրակի տակ իրենց սեփական հողում ապրելու իրավունքն են պաշտպանում: Իքս Գրուպ ընկերության և հիմնադիր Խաչիկ Խաչատրյանի լավագույն Ամանորյա նվերը, թերևս, այս մարդկանց գոհունակ ժպիտները կլինեն:
Մանրամասները տեսանյութում՝ Գյուղ Մովսես: