«Եղբայրներ Նավալնիներին այսօր դատարանը մեղավոր է ճանաչել: Ալեքսեյին դատարանը սահմանել է երեքուկես տարի պայմանական ազատազրկում, Օլեգին՝ երեքուկես տարի ազատազրկում: Նավալնիների կողմնակիցները այսօր երեկոյան նախատեսել են «ազգային երթ» Մանեժնիյ հրապարակում՝ դատավճիռը քննարկելու: Ֆեյսբուքյան էջի տվյալներով՝ այնտեղ պատրաստվում է հավաքվել 18 000 մարդ, հրավիրվածների թիվը հարյուր հազարից ավելի է: Ակցիան քաղաքային իշխանությունների կողմից արտոնված չէ: Գործող օրենսդրությունը պահանջում է տեղի ունենալիք հավաքի մասին քաղաքային իշխանություններին տեղյակ պահել հինգ օր առաջ»,- այս մասին իր բլոգում գրում է բլոգեր Իլյա Վարմալովը, նշում, որ Մոսկվայի իշխանությունները նախազգուշացրել են՝ որ կլինեն ձերբակալություններ:
Բլոգերը Մոսկվայում չէ, բայց հավաքում է համացանցում եղած լուսանկարները իր բլոգում՝ ներկայացնելով Մանեժնիյ հրապարակում այս պահին տեղի ունեցողը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ