Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորի նախօրեին վարչապետն այցելել է Այգեհովիտ և սահմանապահ դիրքեր

Դեկտեմբեր 30,2014 18:10

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի նախօրեին  այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնք և պաշտպանական դիրքեր:

Կառավարության ղեկավարը նախ հանդիպել է Այգեհովիտի բնակիչներին՝ շնորհավորել գալիք տոների առթիվ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին և ծանոթացել առկա խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում իշխանությունները լուրջ քայլեր են իրականացրել՝ բարելավելու սահմանամերձ համայնքներում ապրող ազգաբնակչության սոցիալտնտեսական պայմանները: «Պետությունը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ, կառավարության հետ միասին կանգնած է մեր սահմանապահ ազգաբնակչության թիկունքին: Յուրաքանչյուր տարի պետբյուջեից մեծ ֆինանսական ռեսուրսներ ենք ուղղելու սահմանապահ համայնքների խնդիրների լուծմանը: Մենք ապրում ենք յուրաքանչյուր սահմանապահ համայնքի, նրա ընտանիքի հոգսերով, ժամանակի ընթացքում, տարեց-տարի բարելավելու ենք ձեր հնարավորություններն ու սոցիալտնտեսական պայմանները: Մենք ձեր կողքին ենք»,- ասել է կառավարության ղեկավարը:R

Վարչապետն ընդգծել է, որ հաջորդ տարի ևս կառավարությունն ամեն ինչ անելու է՝ երկրի տնտեսությունն ակտիվացնելու և զարգացնելու համար, ինչն էլ կնպաստի մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի ապահովմանը:

Այգեհովիտցիները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ Ամանորի նախօրերին իրենց այցելելու և Այգեհովիտը Հայաստանի սահմանամերձ համայնքների թվում ներառելու համար, ինչը տեղի բնակչությանը հնարավորություն կտա օգտվել տարբեր սոցիալական ծրագրերից: Բնակիչները վարչապետի առջև բարձրացրել են նաև դեպի իրենց համայնք ձգվող ավտոճանապարհի հիմնանորոգման հարցը: Հովիկ  Աբրահամյանը նշել է, որ կհանձնարարի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել դրա լուծման համապատասխան առաջարկ:

Այնուհետև վարչապետ Աբրահամյանն ուղևորվել է սահմանապահ դիրքեր,  ծանոթացել սահմանում առկա իրավիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ճաշել նրանց հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել ուժ, կորով, համբերություն:Tavush2

«Մեր սահմաններն ամուր ձեռքերում են և ես հպարտ եմ, որ ունենք նման զինվորներ ու սպաներ: Նրանք մեզ պարտավորեցնում են, որպեսզի կառավարությունն ավելի լավ աշխատի: Ամեն անգամ զորամասեր, դիրքեր այցելելով ևս մեկ անգամ համոզվում եմ, որ ունենք տարածաշրջանի ամենահզոր, մարտունակ բանակը և մենք բոլորս նրա կողքին ենք»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անկախության տարիների ընթացքում մեր երկրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը հզոր, ամուր, կուռ բանակի ստեղծումն է, որը մեր պետության և Արցախի անվտանգության հիմնական երաշխավորն է:

Անդրադառնալով Քարվաճառ ներխուժած դիվերսանտների նկատմամբ սահմանված դատավճռին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այն արդար է և նրանք կկրեն իրենց արժանի պատիժը: Վարչապետի խոսքով՝ այսուհետ ևս բոլորը կիմանան, որ հայ ժողովրդի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կստանա իր արժանի պատասխանը: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ հետզհետե մեր հակառակորդը կհասկանա, որ ուժով, պատերազմով հաջողություն չի արձանագրելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:

Ավարտելով այցը պաշտպանական դիրքեր՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զինծառայողներին՝  անձնվեր ծառայության համար և մաղթել հաջողություն, երջանկություն և խաղաղություն:

Սահմանապահ դիրքերի զինծառայողները վարչապետի կողմից ստացել են նվերներ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակյնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031