Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ Վարչապետը պարգևատրել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին

Դեկտեմբեր 30,2014 17:46

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին ընդունել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մի խումբ աշխատակիցների՝ նախարար Սպարտակ Թևոսյանի գլխավորությամբ:

Իր ողջույնի խոսքում վարչապետը կարևորել է կառույցի դերակատարումը հանրապետության ապագայի կերտման գործում: Ա. Հարությունյանի խոսքով՝ գրանցվող տնտեսական աճը պայմանավորված է նաև նախարարության որակյալ աշխատանքով, որն ապահովում է տնտեսության ֆինանսական անդորրը:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել համակարգի աշխատակիցներին՝ բարեխիղճ և հմուտ աշխատանքի համար՝ նրանց պարգևատրելով վարչապետի հուշամեդալներով և պատվոգրերով: Նա շեշտադրել է, որ պարգևները բոլորինն են, քանի որ արձանագրվող հաջողությունները համատեղ ջանքերի արդյունք են:

Նախարար Ս. Թևոսյանը, կառույցի աշխատակիցների անունից, երախտագիտություն է հայտնել վարչապետ Հարությունյանին՝ իրենց աշխատանքը գնահատելու և ուշադրության ներքո պահելու համար: Նա վստահեցրել է, որ գերատեսչությունը պատրաստ է իր վրա դրված խնդիրները հավուր պատշաճի իրագործել՝ կյանքի կոչելով կառավարության ծրագրերը:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031