ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
Հարգելի բարեկամներ, մարզիկներ, մարզիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Մաղթում եմ, որ 2015 թվականը բոլորիդ համար լինի զարգացման, խաղաղության, և կայունության տարի: Այսօր մեր երկիրը գտնվում է բազում մարտահրավերների կիզակետում, որի լուծման մեջ իր մասնակցությունը պետք է ունենա մեզանից յուրաքանչյուրը` լինի դա մարզիկ, մանկավարժ, գիտնական, շինարար, թե զինվոր:
Անցած տարին արժանահիշատակ էր մեր մարզաշխարհի համար: Տեղի ունեցավ սպորտային մի եզակի երևույթ, երբ մեր երկու ըմբիշները` Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը դարձան աշխարհի չեմպիոններ: Սա նմանը չունեցող երևույթ է միջազգային սպորտի պատմության մեջ, երբ մի երկիրը ներկայացնող տարբեր քաշային կարգում հանդես եկող երկու մարզիկ միաժամանակ դառնում են աշխարհի չեմպիոններ:
Կարդացեք նաև
Շնորհավորում եմ մեր տղաներին, ողջ հայ ժողովրդին և հույս հայտնում, որ մարզական այս նվաճումները շարունակվելու են` 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում դառնալով օլիմպիական ոսկիներ:
Նշեմ, որ ընթացիկ տարում, աշխարհի չեմպիոն դարձավ նաև արցախցի սամբիստ Մավրիկ Նասիբյանը` իր հաղթանակը նվիրելով Մեծ Եղեռնի 100-ամյակին, որի զոհերի հիշատակի ոգեկոչմանն իր մասնակցությունը ողջ հայ ժողովուրդի հետ միասին կունենանք նաև մենք` մարզաշխարհի ներկայացուցիչներս:
Հարգելի բարեկամներ, թույլ տվեք կրկին անգամ շնորհավորել բոլորիդ` մաղթելով ամենայն բարիք, աշխատանքային հաջողություններ և անձնական երջանկություն:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն