ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, այցելել է ՀՀ Լոռու մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս:
Նախարարը, ողջունելով զինծառայողներին, նախարարության անձնակազմի կողմից շնորհավորել է նրանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթել խաղաղ ծառայություն: «Հիշեք, որ ձեր շնորհիվ է, որ մեր մայրերն ու քույրերը, մեր երեխաներն ու հարազատներն ապրում են խաղաղության պայմաններում, այդ ձեր հերոսությունն է, որ զսպում է մեր թշնամուն և թույլ չի տալիս խախտել մեր հայրենիքի սահմանները: Կեցցե՛ք, տղաներ, որ ապահովում եք մեր խաղաղ կյանքը և շնորհակալություն ձեզ դրա համար»,- ասել է նախարարը:
Գաբրիել Ղազարյանը շրջել է զորամասի տարածքով, ծանոթացել զինվորների առօրյայի և զորանոցային պայմանների հետ, ինչպես նաև զորամասին հանձնել մարզագույք` զինվորների մարզումները զինծառայության ընթացքում կազմակերպելու համար:
Նախարար Ղազարյանը եղել է նաև Լոռու մարզի սահմանամերձ Սարչապետ ու Միխայելովկա գյուղերում և Ամանորյա նվերներ հանձնել գյուղի բնակիչներին:
Կարդացեք նաև
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի հաղորդագրություն