Անշուշտ, եթե հաշվի առնենք գերմարդկային մաքառումները հանուն կյանքի, ապա առանց վայրկյան իսկ վարանելու տարվա մարդիկ կոչման առաջին հավակնորդներ պիտի համարենք վագոն-տնակներում բնակվողներին:Բայց նրանց նույն հաջողությամբ կարելի է անվանել նաև քառորդ դարի մարդիկ՝ հաշվի առնելով, որ անմարդկային պայմաններում նրանք մաքառում են ավելի քան քառորդ դար՝ 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից ի վեր: «Շիրակ կենտրոնը» նրանց հիշում ու նրանց կողքին է տարին 12 ամիս:
Այնուամենայնիվ մենք որոշեցինք տարվա մարդիկ անվանելիս հաշվի առնել անցնող տարում Գյումրու ամենամեծ ձեռքբերումը: Իսկ այն հատկապես կենտրոնական փողոցների մաքրությունն է, որն ունի անհամեմատ առաջընթաց նախորդ տարիների համեմատ: Այդ իսկ պատճառով ավարտվող տարվա վերջին որոշեցինք կարևորել ու շնորհավորել նրանց, ում ամենօրյա ծանր աշխատանքի շնորհիվ մաքրվում է քաղաքը:
«Շիրակ» կենտրոնի մամուլի հաղորդագրություն