Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ամանորյա տոներին ընդառաջ աջակցություն է ցուցաբերվել սոցիալապես անապահով շուրջ 23 հազար ընտանիքի:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժինների աշխատակիցներն առաջին անհրաժեշտության մթերքներով պարենային փաթեթներ են տրամադրել բոլոր շահառուներին:
Պատասխանատուները վստահեցրել են, որ Երևանի քաղաքապետարանի սոցիալական ուղղվածության բոլոր ծրագրերը կլինեն շարունակական նաև 2015թ.-ին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն