Ամանորին ընդառաջ Երևանի քաղաքապետարանն ավանդույթի համաձայն հաճելի անակնկալ է մատուցել երևանաբնակ փոքրիկներին: Շուրջ 37 հազար 600 երեխաներ քաղցրավենիքի նվեր-փաթեթներ են ստացել՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական մաղթանքով:
Հիշեցնենք, որ ամանորյա տոնակատարությունների շրջանակում երեխաների համար տարաբնույթ համերգային ու թատերական ծրագրեր են իրականացվում մայրաքաղաքի մշակութային բոլոր հաստատություններում:
Հունվարի 5-ին Հանրապետության հրապարակում փոքրիկների համար նախատեսված է համերգային հատուկ ծրագիր, որին Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ միասին կմասնակցեն նաև սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն