ՄՅՈւ-ի պաշտպան Լյուկ Շոուն «Ռեալի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին ամիսը 9 հազար եվրո է վճարելու նրա առանձնատունը վարձակալելու համար:
19-ամյա Շոուն, որ այս հունիսին է «Սաուտհեմփթոնից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», վարձագումարի շուրջ համաձայնության է եկել պորտուգալացու հետ: Այն ամիսը կազմում է 9 հազար եվրո:
Առանձնատունը գտնվում է Չեշիր կոմսությունում: Ռոնալդուն այն $3,85 միլիոնով գնել է 2003 թվականին, երբ հանդես էր գալիս ՄՅՈւ-ում: Իսկ երբ տեղափոխվեց Մադրիդ, ցանկանում էր վաճառել: Եվ քանի որ համապատասխան հաճախորդ չէր գտնվել, քոթեջը վարձով է տալիս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ