Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՀՄՖ. «Կարողանալու ենք կասեցնել ազգակործան գործընթացները՝ հասնելով իշխանափոխության»

Դեկտեմբեր 30,2014 14:54

Սիրելի Հայրենակիցներ

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և անձամբ իմ անունից ցանկանում եմ ուղղել ողջույնի և շնորհավորանքների մեր խոսքը մոտեցող Նոր Տարվա կապակցությամբ:

Անցնող  տարին մեր ազգի համար դարձավ ևս մի ծանր փորձությունների տարի և չնայած մեր տքնաջան աշխատանքներին,  չտվեց այն արդյունքերն, ինչ երազում եինք ունենալ:

ԵՀՄՖ-ը մեկ տարի առաջ  երկրի տնտեսությունը տնտեսության համատարած փլուզումից և արտաքին քաղաքականությունն անհետևողական զարգացումներից փրկելու համար նախատեսեց արագ իշխանափոխություն, սակայն,  այնուամենայնիվ նրա իրականացումը մնաց որպես ծանր բեռ հաջորդ`2015 թվականին վրա:

Սրան զուգահեռ մենք բոլորոս քրտնաջան աշխատեցինք նաև Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ և կազմեցինք աշխատանքային ծրագիր, ըստ որի պայքարելու ենք ողջ աշխարհով Հայ Դատի պահանջատիրության խնդիրների լուծման համար:

Ինչպես հայտնել ենք, Եվրոպահայերի Ֆորումը 2015 թվականը հայտարարեց, որպես վերոհիշյալ պայքարի սկիզբ, նախատեսելով հասնելու ցանկալի  արդյունքի մոտակա տարիների ընթացքում: ԵՀՄՖ-ը նաև ակտիվ աշխատելով Հայաստանի արդյունաբերության վերականգման ներդրումային ծրագրերի վրա, շարունակում է հավաքագրել ներդրող գործարարներին և ակտիվ  ու լուրջ արդյունքներ ցուցաբերած երիտասարդ արհեստավարժ կադրեին՝ իր հովանու տակ, իշխանափոխության առաջին հենց օրերից Հայաստան վերադառնալու և կարճ ժամանակամիջոցում երկրի տնտեսությունը վերածնելու նպատակով: Ֆորումի տանիքի տակ ձևավորվում է այդ մասնագետների բանակը.  արտերկրում կրթված ու աշխատանքային հսկա փորձ ձեռք բերած մասնագետների հետ ենք կապում մենք Հայաստանի ներդրումային դաշտի թռիչքաձև զարգացման ապահովումը:

Սիրելի Տիկնայք և հարգելի պարոնայք, ցավոք պետք է հաստատեմ այն փաստը, որը հայտնի է բոլորիս. ՀՀ կառավարությունը և նախագահը, չնայած բազմաթիվ խոստումներին,  անկարող եղան անցնող տարվա ընթացքում Հայաստանը  վերածել  հույսի և ապագա ունեցող երկրի: Ցավոք,  գոնե տեսանելի ապագայում Հայաստանի տնտեսությունը  չունի եվրոպական մակարդակին քիչ թե շատ մոտենալու նախանշաններ և այդ  հույսերը դառնում են պատրանքներ:

Պակաս ցավալի չեն  ՀՀ ԱԳ նախարարի ղեկավարած կառույցի ազգակործան գործունեության արդյունքները, որը մեր երկիրը կանգնեցրել է փակուղու առաջ: Ահա նման իրավիճակում մենք սկսում ենք նոր տարին, սակայն հույսով ու հավատով, որ այս տարում կարողանալու ենք կասեցնել ազգակործան գործընթացները՝ հասնելով իշխանափոխության, կազմելով նոր` արհեստավարժ մասնագետներից բաղկացած կառավարություն և դուրս ենք  գալու այս արհավիրքից ու մղձավանջից, որին մեր աշխատասեր ու տաղանդավոր ժողովուրդը բոլորովին արժանաի չէ: Եթե մենք կարողանում ենյք օտար երկրներում բարձր պահել Հայի անունը և հասնել  անհավատալի բարձր արդյունքների` զարմացնելով մեր արտասահմանցի գործընկերներին, ապա վստահորեն կարող ենք ասել, որ առավել ևս արդյունավետ ու արհեստավարժ կկարողանանք հանել Հայաստանն այս ծանրագույն վիճակից:

Թույլ տվեք այս հավատով էլ սկսենք մեր Նոր Տարվա տարեմուտը, ցականալ մեր ժողովրդին ամենայն բարիք, խաղաղ կյանք և բարեկեցիկ ապագա: Թող եկող տարին դառնա մեծ փոփոխությունների տարի և մեր երկրին բերի իսկապես երջանիկ ապագա ապահովող իշխանություն:

Շնորհավոր ողջ աշխարհասփյուռ Հայ Ժողովրդի Նոր Տարին. Թող այն ապահովի բերկրանք, առողջություն և երջանկություն մեր ազգին:

 

ԵՀՄՖ նախագահ

Դոկ. Աշոտ Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031