ԱԺՄ կուսակցության ցավակցագիրը Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ
ԱԺՄ կուսակցությունը խորապես վշտացած է ականավոր քաղաքական գործիչ, հայոց պետականության ակունքներում կանգնած, պետականության կայացման գործում մեծ ներդրում ունեցած, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
Վահան Հովհաննիսյանի կորուստը մեծ է, մենք կորցրեցինք մեծ հայրենասերի, բարձր մտավորականի, անձնվեր զինվորի:
Մենք երբեք չենք մոռանա այն ժամանակահատվածը, երբ միասին էինք պայքարում պետական արժեքների և մեր ազգային երազանքների իրականացման համար: Անելիքները դեռ շատ են, սակայն մեզ հետ չէ Վահան Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Իր բոլոր չափանիշներով իսկական առաջնորդ էր Վահանը, այն հազվագյուտ մարդկանցից, որոնք լուսավորում են շրջապատը, պատկանում են հանրությանը ու հեռանում են լույս սփռելով:
Խոր վշտով ցավակցում ենք Վահան Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին այս մեծ կորստի համար:
Ազգային ժողովրդավարական միություն