Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, անդրադառնալով դեղորայքի թանկացմանը, հավաստիացրեց, որ սրա հետ կապված իրենց ծառայությունների արժեքը մինչև փետրվարի վերջ չի թանկանա: Նա ասաց, որ իր բուժհաստատությունը պահեստային՝ մեկ ամսվա դեղորայք ունի, ուստիև մինչև փետրվարի 15-ը նպատակահարմար չեն գտնում գին բարձրացնել:
«Մինչև փետրվարի 15-ը, մինչև նախահաշվի կազմումն ու բժշկական կենտրոնի բյուջեի հաստատումը, կտեսնենք, թե շուկայում ինչ տատանումներ կլինեն ու ըստ այդ՝ կորոշենք մեր գնային քաղաքականությունը: Եթե տուժվենք, ոչինչ, թող բնակչությունը այս հարցով մտահոգ չլինի», -ասաց Արմեն Իսահակյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այս հարցը ինքը քննարկել է Շիրակի մարզպետի Ֆելիքս Ցոլակյանի հետ՝ ներկայացնելով այս ամենը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ