Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանի տեղեկացմամբ ուղիղ երկու օրից՝ հունվարի մեկից իր գլխավորած բուժհաստատությունում ևս անվճար գործելու է «Կյանքի ստենդ» ծրագիրը, որը եղել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական դրույթներից մեկը: Այսինքն ոչ բժշկական տերմինով, ժողովրդական լեզվով ասած «աբշիրնի ինֆարկտ» ստացած մարդկանց կյանքը փրկելու նպատակով տեղադրվելու է ոչ դեղապատ ստենդ, որի ծախսերը իր վրա է վերցնում պետությունը: Այս ծրագրի քննարկումը առողջապահության նախարարությունում, ըստ բանախոսի, տևել է 4-5 ամիս, ստեղծվել է հատուկ հանձնաժողով ու ծրագրի իրագործման համար ընտրվել են 6 բուժհաստատություններ, որոնցից 4-ը մայրաքաղաքում, 2-ը՝ մարզերում: Նախարարությունը այս նպատակի համար տրամադրել է 500 միլիոն դրամ, ընդ որում յուրաքանչյուր բուժհիմնարկի կտրամադրվի անսահմանափակ գումար. քանի մարդ կյանքը փրկելու անհրաժեշտություն եղավ, այնքան գումար կտրամադրվի:
Գյումրու բժշկական կենտրոնի ինվազիվ (միջամտական) ծառայության ղեկավար, սրտաբան Կարեն Միքայելյանի պարզաբանմամբ էլ, նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական դրույթը՝ անվճար կյանքի ստենդը գործում է ամբողջ աշխարհում՝ Եվրոպայում և Ամերիկայում, նպատակը սրտամկանի սուր ինֆարկտ ստացած հիվանդներին կյանք պարգևելն է: Բժիշկը հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց ստենդավորման պատմությունից, բացատրեց, թե ինչ է իրենցից ներկայացնում դեղապատ կամ ոչ դեղապատ ստենդավորումը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Պատջառ և հետեվանք ,հասկացաք՞, ակնարկըս, հաըրենակիցներ
Առողջներին ինֆարկտի չհասցնի էլի լավ կլինի: