«ՄԱԿ-ի 2014 թ. ամփոփումը» անդրադառնում է գլխավոր միջազգային թեմաների և նրանց, որոնք գտնվում են աշխարհի մոռացված անկյուններում՝ Սիրիայում և Ուկրաինայում շարունակվող իրավիճակից մինչև Էբոլայի ճգնաժամի նկատմամբ գլոբալ միջոցներ ձեռնարկելը, և ավելին։ Այն հայացք է գցում Կազմակերպության առօրյա աշխատանքին՝ Նյու Յորքում տեղի ունեցած Կլիմայի գագաթաժողովից մինչև կլիմայա-դիմակայուն ֆերմերության ծրագրերը Սամոյայում, օրեցօր աճող փախստականների ճամբարներին օդային ճանապարհով սնունդ հասցնելուց մինչև Սուդանի շրջիկ դասարանները, որտեղ փախստական երեխաները սովորում են էժանագին թաբլետներով։ Սրանք ճգնաժամերի կուտակման ժամանակ հայտնվող հույսի նշույլներ են։