Բիլիարդի (սնուքեր) աշխարհի առաջնության վեց եզրափակիչների մասնակից Ջիմմի Ուայթը խոստովանել է, որ կարիերայի մեծ մասում թմրանյութեր եւ ալկոհոլ է օգտագործել եւ այդ կախվածության ընթացքում այնպիսի բաներ է արել, որ մարդու մարմնով սարսուռ կարող է անցնել:
«Թմրադեղի եւ ալկոհոլի ազդեցության տակ թաղման բյուրոյից առեւանգել եմ եղբորս դիակը եւ տարել մյուս եղբորս տուն՝ նրա հետ վերջին անգամ խմելու եւ մեկ անգամ եւս հրաժեշտ տալու համար: Մարդիկ կասեն, որ դա մեղսագործություն է: Բայց այն ժամանակ ես նման բան չեմ մտածել ու ինձ մեղսագործ չեմ համարել», – ասել է նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ PA Sport-ի