Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆլոյդ Մեդվեյզեր. «Աստված ինձ ձեռքեր տվել է աղոթելու, մենամարտելու եւ փողերս հաշվելու համար»

Դեկտեմբեր 30,2014 11:15

Մեր ժամանակների լավագույն բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեդվեյզերը, որի երկրորդ անունը «Փող» է, ֆիզիկապես չի հասցնում ծախսել վաստակած դրամը, սակայն վատնելու համար մշտապես նոր հետաքրքրություններ է մտածում:

Forbes-ի վարկածով 2014 թվականի աշխարհի ամենահարուստ մարզիկը 12 ամսում վաստակել է $105 միլիոն: Ամերիկացու մասին ասում են, թե փողը, պարզապես, կպչում է նրան: Ինքը՝ 37-ամյա բռնցքամարտիկը հաջորդ մրցակցի հետ մենամարտի մասին հայտարարություն չի անում: Նա գերադասում է այլ թեմաներ քննարկել: «Հնարավոր է՝ ես ինձ ատելու եւս մի հնարավորություն տամ, բայց մոտիվացնելու եմ այն մարդկանց, որոնք ցանկանում են կյանքում հաղթած լինել: Ես մեղավոր եմ: Ես նյութապաշտ եմ եւ ինձ դրամն է մոտիվացնում: Աստված ինձ պարգեւել է աշխարհի ամենալավ ձեռքերը, որպեսզի աղոթեմ, մենամարտեմ եւ փողերս հաշվեմ», – ամերիկացու խոսքերը մեջբերել է Allboxing.ru-ն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Twitter.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031