Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհավորանքներս եմ հղում մեր նոր սերնդին, որ եռասերունդ երկրապահի դրոշը մեկնած ընթանում է առաջ». Մանվել Գրիգորյան

Դեկտեմբեր 30,2014 11:05

ՈՒՂԵՐՁ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ

ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

ՀՀ Երկրապահ կամավորականների  միության, եռասերունդ երկրապահի  և անձամբ իմ անունից  շնորհավորում  եմ  համայն  հայությանը  Ամանորի և Սուրբ  Ծննդյան  տոների  առթիվ,  մաղթում մեր ժողովրդին  բարօրություն, համախմբում  և միասնություն:

Համախմբում, որ ազգովի կարողանանք դիմակայել  մեզ սպասող մարտահրավերներին, միասնություն, որ միասնական ջանքերով  հասնենք մեր համընդհանուր բարօրությանն ու իղձերին:

Շնորհավորում եմ  Հայաստանում ապրող մեր ժողովրդին,  ցանկանում ամուր հավատ  եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ:

Շնորհավորում եմ արցախահայությանը, մաղթում անկոտրում կամք եւ հավատ սեփական ճակատագրի հարցում:

Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը, մաղթում դժվարագույն պայմաններում  տոկունություն ինքնության պահպանման հարցում:

Շնորհավորում եմ հայոց բանակին՝ զինվորից Գերագույն գլխավոր հրամանատար: Մեր բանակն է մեր եւ մեր տարածաշրջանի խաղաղության երաշխավորը:

Շնորհավորում եմ հայոց հերոս մայրերին`  հերոսներ ծնող հերոս մայրերին, կանանց, մեր քույրերին, դուստրերին, որ հաստատուն մնան իրենց առաքելության մեջ:

Առանձնահատուկ շնորհավորանքներս եմ հղում մեր նոր սերնդին, որ եռասերունդ երկրապահի դրոշը մեկնած ընթանում է առաջ:

Շնորհավորում եմ Երկրապահին, մաղթում սեփական առաքելության հանդեպ հաստատուն հավատ եւ բեղմնավոր գործունեություն: Մենք պատմական առաքելություն ունենք:

Անցած տարին մեզ համար լեցուն էր բազմաբնույթ հաջողություններով և դժվարին մարտահրավերներով: Շարունակելով համընդհանուր ջանքերով կարգավորել մեր առջեւ դրված խնդիրները` մենք հուշագրեր ստորագրեցինք պետականության կարեւորագույն ինստիտուտների հետ, որպեսզի համատեղենք մեր  ընդհանուր ջանքերը հանուն մեր երկրի ու պետականության  հզորացման:

Եկող   տարին նշանակալից է հատկապես  նրանով, որ աշխարհասփյուռ  հայերով, պետականորեն   և առաջադեմ համայն  մարդկության հետ միասին   նշելու ենք  Հայոց մեծ Ցեղասպանության   100-րդ տարելիցը:

Ցեղասպանության  իրողության 100-րդ  տարելիցի   ազգովի  արձանագրումը  նորոգում է  մեր ուխտը  հայոց պետականության հանդեպ, որի գոյությունը  ոչ միայն բացառում է ցեղասպանության  կրկնությունը, այլ նաև միջազգային  ասպարեզներում  բարձրաձայնում է մեր պահանջատիրությունը: Այո, մենք պահանջատեր ենք և պահանջատիրական մեր իրավունքից ելնելով  ես պատգամ եմ հղում  համայն հայությանը, որ  մինչև հիսուն տարեկան բոլոր հայերը ի հակահարված ցեղասպանության իրագործման պատասխանատուներին, հանուն համայն հայության հզորացմանը  զավակներ ունենան:

Եվս անգամ շնորհավորում եմ  համայն հայությանը, հայոց բոլոր մայրերին, մեր Մեծ մորը` Գրետա մայրիկին, հերոսներ ծնող մեր բոլոր մայրերին  Ամանորի և Սուրբ  Ծննդյան տոների  առթիվ ու մաղթում առողջություն և արևշատություն:

Թող այս Նոր Տարին ավելի լուսավորի մեր հոգին ու ապրենք  երկրի և պետության հանդեպ մեր պարտքը սրբորեն կատարելով:

 ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ

ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ 

 Մ.  Ս.   ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031