Գերմանիայի ֆուտբոլային վերլուծաբաններից մեկը Sport1-ին պատմել է, թե Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվողին ձեռք բերելու համար պայքարում են գերմանական երեք ակումբներ՝ «Հաննովերը», «Վոլսբուրգը» եւ Մենխենգլադբախի «Բորուսիան»: Առավել շատ հետաքրքրվածություն ունի «Հաննովերը», որը Մովսիսյանին հետեւում է մշտապես:
Աղբյուրը համոզված է, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կհամաձայնի տրանսֆերին, որի արժեքը 10 միլիոն եվրո է:
Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնությունում մասնակցել է 7 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ եւ կատարել 2 գոլային փոխանցում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Eurosport-ի