Իջեւանցուն սպառնում է 4-7 տարի ազատազրկում
Այսօր Իջեւանում` Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, մեկնարկել է Իջեւան քաղաքի բնակիչ, 1977թ ծնված Էդմոնդ Էդիլյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 20.50-ից մինչեւ 21.20-ն ընկած ժամանակահատվածում իր ավտոմեքենան գազ լիցքավորելու համար լինելով Կողբ-Բերդավան ավտոճանապարհին գտնվող ավտոգազալիցքավորման կայանի տարածքում, ավտոմեքենան ճիշտ չկայանելու կապակցությամբ գազալցակայանի աշխատակցի արած դիտողությունը ցավագին ընդունելով՝ վիճաբանության,ծեծկռտուքի մեջ է մտել կայանի աշխատակիցների հետ, նրանց եւ գազալցակայանի հաճախորդների ներկայությամբ տվել է լկտի խուլիգանական հայհոյանքներ, փորձ է արել որպես զենք օգտագործվող առարկայով՝ խորովածի մետաղյա շամփուրով վնաս պատճառել մարդկանց, դիտավորյալ խախտել է հասարակական կարգը:
Նախկինում դատված, դատվածությունը մարված Է. Էդիլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով(«Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ»): Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ