Անուշ Հարությունյանի խոսքերով՝ Երվանդ Զախարյանը խոստացել է օգնել «Նաիրիտի» աշխատակիցներին
«Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ այսօր՝ դեկտեմբերի 29-ին, հանդիպել են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ:
Aravot.am-ի զրույցում գործարանի մամլո ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը նշեց, որ հանդիպումը կառուցողական բնույթ է կրել, եւ պայմանավորվել են այն հարցերի շուրջ, որոնք նշված են եղել Նաիրիտ աշխատակիցների եւ խորհրդի անդամների՝ կառավարությանը՝ ի դեմս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը ուղղված նամակի մեջ. «Նախարարն ասել է՝ կօգնեմ, կաջակցեմ, երբ պետք լինի, կհանդիպենք, ուղղակի մի անգամ սխալվել են, ժամկետ են ասել՝ երբ պետք է հարցը լուծվի, հիմա խուսափում են ժամկետներ ասել: Պայմանավորվել են, որ անմիջապես տոներից հետ կհանդիպեն եւ գործողությունների ծրագիր կմշակեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև