Hraparak.am. Քիչ առաջ տեղեկացանք, որ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 27-ին ներում է շնորհել կալանավայրում իր պատիժը կրող, 12 տարվա ազատազրկման դատապարտված ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին։ Մեր տեղեկություններով՝ նա արդեն տուն է տեղափոխվել։ Հիշեցնենք, որ Սամվել Հովհաննիսյանը կալանավորվել էր 2012 թվականի հունիսին Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանության նախապատրաստություն կազմակերպելու մեղադրանքով։ Ավելի պարզ ասած՝ Հովհաննիսյանը մեղադրվում էր դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանությունը նախապատրաստելու համար։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ Hraparak.am-ի
12 տարի տուել են, երկու տարուց ազատ են արձակում:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԻՒՆ բառը վաղուց պիտի «Կարմիր գրքում» գրանցեն: Սրա հետեւանքը քաջ յայտնի է բոլորին: Չպատժուող յանցանքը նոր յանցանք է ծնում:
Սա խրախուսանք է Հայաստանի պետական կառույցները սողոսկած հազարավոր Սամվել Հովհաննիսյանների նմաններին, ավելի “արդյունավետ” խարդախություններ կատարելու և կողոպտելու համար:
Պետությունը Ես եմ:
ԼՅՈՒԹՈ ԱՌԱՋԻՆ
Ներում է շնորհել ,վօր դւռս գալւց հետօ իրագօրցի կիսատ գօրցը՞, ամօթ ե, ամօթ,իրավական ըերկրւմ նա բանտիւմ փտելւ եր․գօնե մի տպեք,մարդկանց անհավատ մի դարզրեք․սրա մասին հետաքրքիր ե իմանալ Արամ Աբռահամըանի վերաբերմւնքը,թեկւզ տօներից հետօ․Այ քեզ ըերկրի նաղագահ․ասւմ են,վօր դրամը($$$$$$$$$$$$$$$$$$$$) մւթ տեխւմ լւիս ե տալիս
հարգելի Արամ Ամիրզադյան, իննը ամիս դատարանում իզուր շոու իրականացրեցիր կեղծ մեղադրականդ հաստատելու համար, սրի շնորհիվ դատական նիստերը անցան անարդար, բայց զվարճալի նույնիսկ նախագահող դատավորի համար, ՏԵՍԱՐ ՎԵՐՋԸ ԻՆՉ ԵՂԱՎ:)