Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի վարույթում էր գտնվում Աշոտ Խաչատրյանի քրեական գործը:
Աշոտ Խաչատրյանը մեղադրվում էր Նվեր Աբելյանի սպանության համար:
Ըստ մեղադրանքի կողմի, ամբաստանյալը գտնվել է անհաշտ և թշնամական հարաբերությունների մեջ իր քրոջ՝ Կարինե Խաչատրյանի նախկին ամուսին՝ Նվեր Աբելյանի հետ:
«30.07.2013թ. Ժամը 11.40-ի սահմաններում վերջինիս պատահաբար հանդիպելով Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 27 շենքին հարակից ճանապարհին և նրա կողմից իր ընտանիքի անդամների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ տալու և իր վրա թքելու համար վրեժխնդիր լինելու նպատակով, իր անձնական օգտագործման «Մերսեդես Բենց» մակնիշի 30 ՕT 001 պետհամարանիշի ավտոմեքենայով հետևելով և տեսնելով խաչմերուկում Նվեր Աբելյանին` կայանած «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի 30 ԼՏ 394 պետհամարանիշի. ավտոմեքենայի հետնամասում, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մեծ արագությամբ, ավտոմեքենայի առջևի մասով հարվածել Է նրան, մեքենայի ընթացքի հետ տարել առաջ, բախվել կայանած «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ԼՏ 394 պետհամարանիշի ավտոմեքենայի հետնամասին, 2 ավտոմեքենաների արանքում ճզմելով վերջինիս, որի արդյունքում Նվեր Աբելյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել Է «Հրազդանի Բժշկական Կենտրն» ՓԲԸ,իսկ հետո Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ Էլ նույն օրը ժամը 23.35-ին գիտակցության չգալով՝ մահացել է»,-պնդել էր մեղադրանքի կողմը ։
Կարդացեք նաև
Վկաներից մեկը դատարանում հայտնել էր, որ Նվերն արդեն ընկած է եղել: Վրաերթի նախորդող պահին ինքը ձայնային ազդանշան և արգելակման ձայն չի լսել: Ինքը չի լսել նաև արագ ընթացող ավտոմեքենայի շարժիչի ձայն, քանի որ ինքը ուշադիր չի եղել և չի կարող ասել ընդհանրապես այդպիսի ձայներ լսվել են, թե ոչ: Ինքն այդ պահին նկատել է Նվերի մորը և նրա փեսա Ռաֆայելին, ովքեր վազել են դեպի Նվերի կողմը և այն տեսարանը, որ Նվերի մայրը վերցրել է նրա տղայի կտրված ոտքը և անկանոն պտտվելով բարձր գոռացել, դրանից ինքն իրեն վատ է զգացել և չի կարող ասել, թե ովքեր են եղել այնտեղ, սակայն ինքը հստակ կարող է ասել, որ շատ մարդիկ են եղել հավաքված:
Մայրը դատարանում վատացավ, երբ նկարագրեց ,թե ինչպես է տղայի կտրված ոտքը դրել մեքենա, նրան հիվանդանոց տանելիս:
Մեկ այլ վկա ասել էր, թե Նվերը ոչինչ չի խոսել, իսկ Անահիտը՝ մայրը լացել է և գոռացել:
Ամբաստանյալը դատապարտվել 11 տարվա ազատազրկման:
Ամբաստանյալի պաշտպանն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանը, իսկ տուժողի ներկայացուցիչն էր Լիանա Գրիգորյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ