Ցավով տեղեկացանք հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան մասին: Վահան Հովհաննիսյանը նշանակալից ներդրում է ունեցել Հայաստանի անկախ պետականության կայացման գործում, և նրա մահը մեծ կորուստ է թե՛ Հայաստանի հասարակության և թե՛ քաղաքական դաշտի համար:
Խորապես ցավակցում ենք Վահան Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և կուսակից ընկերներին:
Վերակազմյալ ՍԴՀԿ
Կենտրոնական վարչություն