Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի պաշտոնյան ԱՄՆ-ը որակում է «բռնության և կոռուպցիայի հայրենիք». «Ազատություն»

Դեկտեմբեր 29,2014 17:35

Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը Թվիթերում մեղադրանքներ է ուղղել ամերիկացի «որոշ չինովնիկների և դիվանագետների», այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Դանիել Բաերին, «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակը փակելու կապակցությամբ նրանց հնչեցրած քննադատությանն ի պատասխան:

Հայտարարելով, թե այդ «չինովնիկները և դիվանագետները լրիվ կորցրել են չափի զգացումը», Մամեդովը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, շարունակել է․ – «Նրանցից մեկը պարոն Բաերն է: Նա մոռանում է, որ թե՛ բռնության, թե՛ կոռուպցիայի, թե՛ ձերբակալությունների հայրենիքը հենց իր երկիրն է: Ինչպես երևում է՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ պարոն Բաերը առհասարակ տեղյակ չէ իր երկրում տեղի ունեցողին: Ավելի լավ կլիներ, եթե նա ծանոթանար Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում օրեր առաջ անցկացված լսումներին: Այդ ժամանակ նա կհասկանար, որ կարդալով Թվիթերում իր գրածը՝ առաջին հերթին միտքդ է գալիս ԱՄՆ-ի օրինակը»:

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031