Հայաստանի Դեմոկրատական կուսակցության անդամները խոր վիշտ են ապրում ՀՅԴ Բյուրոյի անդամ անվանի պետական-քաղաքական գործիչ, մեծ հայրենասեր, խորագիտակ մտավորական, ազգային-պետական անխառն ջատագով ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ անժամանակ մահվան կապակցությամբ:
Վահան Հովհաննիսյանին, անվերապահորեն, կարելի է բնութագրել որպես պետականության շինարար: Քաղաքական պայքարի ամենածանր պայմաններում նա պատրաստ եղավ անձնական զոհաբերության՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման և կայացման:
Անդառնալի կորստի կապակցությամբ սրտագին ցավակցություն ենք հայտնում Վահան Հովհաննիսյանի կուսակցական ընկերներին, նրա հարգարժան ընտանիքին, հարազատներին և բարեկամներին:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության Հանրապետական Խորհրդի անունից՝
Կարդացեք նաև
Արամ Գասպարի Սարգսյան
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության
Մամուլի ծառայություն