Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «2015 թվականին մեզ սպասվում է խորը ճգնաժամ»

Դեկտեմբեր 29,2014 16:27

«Չեմ կարող ասել, որ «Ժառանգություն» կուսակցությունն ունի ձեռքբերումներ»,- այսօր՝ դեկտեմբերի 29-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հարցին, թե 2014 թվականի ընթացքում որո՞նք են «Ժառանգություն» կուսակցության ձեռքբերումները, հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքերով՝ եթե կուսակցությունը ձեռքբերումներ ունենար, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ավելի բարեկեցիկ կապրեին: Իսկ բացթողումներն ու անկումը, նրա կարծիքով, համատարած են. «Միգուցե մենք չունենք իշխանություն, որպեսզի իրական ազդեցություն ունենանք, բայց այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ խմբակցությունը հնարավորինս իր ռեսուրսների ներքո գործել է, բայց չի արձանագրել հաջողություն»:

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ իմպիչմենտի նախաձեռնությանը՝ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ պարոն Փաշինյանը Սերժ Սարգսյանին առնվազն երեք կետերով խնայել է, դրանք են՝ ԵՏՄ անդամակցությունը, 2013 թվականի ընտրությունները եւ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հռչակագրի ստորագրումն է. «Խնդիրն այն է, որ այն պատգամավորները, որոնք հնարավորություն ունեին միանալու այս նախաձեռնությանը բազմիցս միացել են այլ նախաձեռնությունների՝ ապահովելով 44 ստորագրությունը՝ քաջ գիտակցելով, որ միեւնույնն է, ունենալով այդ 44 ստորագրությունները ընձեռնվում է արտահերթ նիստ հրավիրելու հնարավորությունը, բայց նիստը չես կարող ապահովել. Մեծամասնությունը բացակայում է»:

Հարցին, թե Զարուհի Փոստանջյանը 2015 թվականին ի՞նչ ակնկալիքներ ունի խորհրդարանական ոչ իշխանական եռյակից, նա հորդորեց սպասել մինչեւ 2015 թվականը, այդ ժամանակ, ըստ նրա, պարզ կլինեն քաղաքական ուժերի գործողությունները. «2015 թվականին մեզ սպասվում է խորը ճգնաժամ, որը լինելու է ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական: Ե՛վ քաղաքական ուժերը, ե՛ւ հանրությունը պետք է պատրաստ լինեն այդ խորը ճգնաժամից հետո իրադարձություններին, որոնք անխուսափելի են: Մենք պետք է պատրաստ լինենք այդ ճգնաժամից հետո տեղի ունեցող իրադարձությունները դիմավորելու եւ ղեկավարելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031