Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից վշտակցություն եմ հայտնում Հովհաննիսյանների ընտանիքին եւ հայ ժողովրդին պետական-ազգային գործիչ, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Վահան Հովհաննիսյանը երկրապահ էր ուղնուծուծով, ապրած կյանքով, ընտանիքում ստացած դաստիարակությամբ: Հայ ազգի համար օրհասական պահին նա զինվորագրվեց կամավորական շարժմանն ու մասնակցեց Արցախի ազատագրման պատերազմին, իսկ հրադադարի կնքումից հետո, զբաղեցնելով կարեւոր պետական պաշտոններ՝ դարձյալ ծառայում էր ազգին, հայրենիքին, պետությանը: Վահան Հովհաննիսյանը նաեւ կարկառուն կուսակցական գործիչ էր, ով սակայն, առաջնորդվում էր «Կուսակցությանս հետ, բայց ժողովրդիս համար» նժդեհյան սկզբունքով:
Մենք կորցրինք լավ մարդու, լավ հայի, լավ ընկերոջ, ով ազնիվ ու հայրենասեր քաղաքական, պետական գործիչ էր, լավ հայր, լավ զավակ:
Հավերժ փառք քեզ, հարգարժան Վահան:
Կարդացեք նաև
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ