Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Ընդդիմության խնդիրն է թույլ չտալ ներկայիս կառավարության փոփոխությունը»

Դեկտեմբեր 29,2014 15:35

«Ներքին քաղաքականության ակտիվացման ռիսկերը պահպանված են»,- այսօր՝ դեկտեմբերի 29-ին, «Զարկերակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

Նա պատահական չէ համարում Հայաստանի Հանրապետության երկու նախկին նախագահների անդրադարձը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությանը. «Տեսանելի էր նրանց թե՛ հարցազրույցներ տալու ժամանակը, թե՛ նրանց քաղաքական ուժերի ակտիվացման շրջանը բավականին խնամքով էր ընտրված: Հիմնական ուղերձը սա էր՝ եթե մենք լինենք, ապա Հայաստանի Հանրապետության նկատմամբ անվստահություն չի լինի, Հայաստանը հավատարիմ կլինի Ռուսաստանի համար, այլեւս ձախ գնալու խնդիր չի ունենա»:

Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ տարեվերջն ընդդիմության համար հիասթափեցնող էր, քանի որ Ռուսաստանը հավուր պատշաճի չի գնահատել նրա ծառայությունները, հատկապես՝ նրանից հետո, երբ Հայաստանը անաղմուկ մուտք գործեց Եվրասիական տնտեսական միություն. «Տարեվերջը ցանկացած քաղաքական ուժի համար բավարար էր, որպեսզի բողոքի շատ լուրջ գործողություններ կատարեր: Բայց քանի որ Հայաստանի ընդդիմությունը ինքն իրեն դրել է այլ դաշտում՝ Ռուսական դաշտում, բնականաբար, իրենք չէին կարող դեմ դուրս գալ եւ առաջնորդել բողոքի գործողությունները»:

Պարոն Սաֆարյանը համարում է, որ ընդդիմության խնդիրն է թույլ չտալ ներկայիս կառավարության փոփոխությունը. «Հիմնական խնդիրը այս իրավիճակի պահպանումն է մինչեւ 2017 թվականը, թերեւս Բարգավաճ Հայաստանը կարող է հաշվարկել, որ եթե մինչեւ 2017 թվականը պահպանվի այս իրավիճակը, ապա այս կառավարության առկայությունը եւ իշխանության շարունակական թուլացումը կարող են օգնել իրեն 2017 թվականին ավելի հեշտ հաղթել ընտրություններում իշխող կուսակցությանը: Հետեւաբար՝ այս առումով կառավարության անփոփոխելիությունը՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի չափազանց ցանկալի է մնում Բարգավաճ Հայաստանի համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031