Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Անորոշությունները Հայաստանի համար ոչ թե վերացել են, այլ տեղափոխվել են 2015 թվական»

Դեկտեմբեր 29,2014 13:58

«2014 թվականը Հայաստանի Հանրապետության համար ռիսկաշատ եւ բավականին վտանգավոր անորոշությունների տարի դարձավ»,- այսօր՝ դեկտեմբերի 29-ին, «Զարկերակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին հայտարարեց վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանը մի քանի ցուցանիշներով հայտնվել է անորոշության մեջ, առաջինը՝ միջազգային հարաբերությունների անորոշությունն է, որովհետեւ ըստ նրա՝ որքան էլ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին հայտարարվել էր Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն անդամակցության մասին եւ հաստատվել էր ճանապարհային քարտեզը, այնուամենայնիվ, Հայաստանի եւ Եվրամիության հարաբերություններին դադար էր տրվել. «Սա մի գործոն էր, որ Ադրբեջանին ստիպում էր շտապել Ղարաբաղի հետ կապված իր արկածախնդրությունը կյանքի կոչելու համար, որովհետեւ Ադրբեջանը բավականին ագրեսիվ էր հետեւում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն անդամակցության խնդրին եւ բավականին ագրեսիվ քայլերին»:

Ստեփան Սաֆարյանը համարում է, որ Ռուսաստանին ձեռնտու էր, որ Հայաստանի հարաբերությունները այդպես անորոշ վիճակի մեջ գտնվեն, որովհետեւ դա թույլ չէր տա Հայաստանի եւ Եվրոպայի հարաբերությունների որոշակի դառնան: Ըստ նրա՝ անորոշության երկրորդ ցուցանիշը կապված է Հայաստանի ներքին կյանքի հետ. «2014 թվականի առաջին կեսին Հայաստանի կառավարությունը փորձ էր անում արագացնել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, բայց քանի որ դա այնքան էլ կախված չէր Հայաստանի իշխանությունների ցանկությունից խոստացված ռուսական ներդրումները չհոսեցին Հայաստանի տնտեսական շուկա»:

Նրա խոսքերով՝ չնայած այն հանգամանքին, որ ստորագրվել է ԵՏՄ անդամակցության պայմանագիրը, անորոշությունները Հայաստանի համար ոչ թե վերացել են, այլ տեղափոխվել են 2015 թվական. «Մենք 2015 թվականին նույնպես կունենանք բավականին մեծ ռիսկեր լարվածության առումով, եւ ուղղաթիռի խոցման պատմությունը, այս օրերի դիվերսիաների պատմությունը դրա լավագույն վկաներն են: Այդպիսի լարվածությանը նպաստում է ոչ միայն Հայաստանի անորոշությունը, այլ նաեւ Ադրբեջանի միջազգային հսկողությունից դուրս հայտնվելը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031