Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի տարեց մի բնակչուհի մեզ պատմեց, որ մի քանի օր առաջ իրենց գյուղում հայտնվել են մուրացկան մի կին եւ տղամարդ: Նրանց վիճակն այնքան է հուզել ոսկեպարցուն, որ կինը նրանց նվիրել է 1000 դրամ, իր ընտանիքի համար գնված պանրի պաշարից՝ մի բլիթ պանիր եւ պիտանի հագուստ:
Այդ կնոջ թոշակառու ամուսինը, որ այդ ժամանակ տանը չի եղել, ճանապարհին հանդիպելով մուրացիկներին, իր հերթին 1000 դրամ է նվիրաբերել: Ոսկեպարցի կնոջ խոսքերով՝ մուրացկանները Տավուշի մարզի բնակիչներ չեն եղել: Նշենք, որ սահմանամերձ Տավուշի մարզում մուրացկանություն վաղուց գոյություն չունի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Շատ հետաքրքիր հոդված է: Շատ: Արտացոլում է մարդկային մտքի բարդ ելևէջները և եթումների միգրացիան: Խմբագրի ուշադրությունը հրավիրում եմ այս հիասքանչ վերլուծա-տեղետվա-վսեմափայլ հոդվածի վրա:
Շատ սրտաճմլիկ հաղորդում է:Իսկ որևէ մեկի մտքով չի անցել??իշխանություններին տեղյակ պահել այդ ,,մուրացկանների,,մասին:Գուցե լրտեսներ են??:
Ինչքան լավ է , մեր որ ընթերցողների մեջ նման գրվածի նման խոր ընկալողներ են լինում:Ւզուր չենք աշխատում
Իսկ ինչով են զբաղված համապատսխան մարմինները?, Էլի հաշվետվություն են գրում կատարած և պլանավորում անելիքները?: Բա եղավ?, թղթակիցներն իրենց գործը թողած, նրանց գործն են անում: