«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ցավակցական խոսք է հղել Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ
«Խոր ցավով տեղեկացա ականավոր հասարակական-քաղաքական գործիչ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան մասին:
Վահան Հովհաննիսյանը մեր հուշերում կմնա որպես Հայաստանի քաղաքական պատմության ամենապայծառ անհատականություններից մեկը:
«Օրինաց երկիր» կուսակցության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Վահան Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին հայ ազգի նվիրյալ զավակի, ընկերասեր, բացառիկ հումորով օժտված ու հայրենասեր մարդու կորստի համար»:
Կարդացեք նաև