Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը համառորեն ցանկանում են երկրորդ երեխան լույս աշխարհ բերել:
Մի քանի ամսվա անարդյունք փորձերից հետո աստղային զույգը դիմել է Լոս-Անջելեսի բժշկական կենտրոններից մեկի մասնագետներին: Պապարացիները զույգին լուսանկարել են կլինիկայից դուրս գալիս, ընդ որում՝ ակնհայտ անտրամադիր վիճակում: Քիմն անում է ամեն բան ինքնուրույն հղիանալու համար: Աստղը հաճախում է ասեղնաբուժության կուրսերի, ընդունում չինական դեղաբույսեր, ուտում միայն օրգանական սնունդ, հաճախում հիպնոթերապեվտի: Ըստ ԶԼՄ-ների, եթե նա չկարողանա բուժել անպտղությունը, ամուսինները կդիմեն արհեստական մոր ծառայությանը:
Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը հայտարարել էր, թե մարմնի կառուցվածքը չփչացնելու համար չի ցանկանում ինքնուրույն ծննդաբերել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ trendymatter.com-ի