Azatutyun.am. «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի 12 աշխատակիցներ երեկ ուժով բերման են ենթարկվել՝ հարցաքննության համար: Մոտ 12-ժամյա հարցաքննություններից հետո նրանց բոլորին ազատ են արձակել՝ առանց մեղադրանքներ ներկայացնելու:
Փաստաբաններին արգելվել է մասնակցել նրանց հարցաքննությանը:
Այսօր ևս 8 ներկայիս և նախկին աշխատակիցների հարցաքննության են կանչել:
Լրագրողների հետապնդումները, նրանց բնակարաններ այցերը և հարցաքննության ներկայանալու պահանջները ոստիկանությունը Ադրբեջանում սկսել է դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյից: Կիրակի առավոտյան իր բնակարանից բերման է ենթարկվել ամենօրյա ռադիոծրագրերից մեկի հեղինակ Քամրան Մահմուդովը: Նրա կինը պատմել է, որ ամուսնուն նույնիսկ ժամանակ չեն տվել, որ կոշիկներն ու տաք հագուստ հագնի:
Կարդացեք նաև
Ոստիկանությունը բերման էր ենթարկել նաև ռուսական էջի խմբագիր Չինգիզ Սուլթանսոյին, ինչպես նաև գրասենյակի հավաքարար Մաթանաթ Աբդինովային:
Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը, տեղական մամուլում մեկնաբանելով «Ազատության» գրասենյակի խուզարկության փաստը, ասել է, որ դա ազգային անվտանգության խնդիր է: «Ցանկացած կազմակերպություն, որն աշխատում է օտարերկրյա հատուկ ծառայությունների և հայկական լոբբիի համար, պետք է խուզարկվի», – հայտարարել է իշխող կուսակցության ներկայացուցիչը:
Հրաչ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում