ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի
29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի
Արթիկ-Ալագյազ հատվածում, Գավառի ավտոճանապարհներին և Վարդենյաց
լեռնանցքում (Մարտունու կողմից) բուք է:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից
ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Կարդացեք նաև
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն