«Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի» համար սահմանված «Ոսկե գնդակ» մրցանակն ստանալուց հետո ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը մի քանի ԶԼՄ-ների հետ զրույցում ասաց. «Այս մրցանակին արժանացել եմ իմ խաղընկերների շնորհիվ, որովհետեւ նրանք են ինձ օգնել: Չեմ ուզում որեւէ մեկին առանձնացնել: Բոլորին էլ շնորհակալ եմ, բոլորն էլ արժանի են, որ հաջորդ տարիներին նրանցից մեկն էլ դառնա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Շատ կարեւոր է, որ ոչ միայն մեկ ֆուտբոլիստ, այլ բոլորն արժանի լինեն: Ինձ համար տարբերություն չկա՝ ես կլինեմ, թե ընկերներս: Ես շատ ուրախ կլինեմ, որ ինձնից ուժեղ ֆուտբոլիստներ լինեն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ