Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ՝ չափազանցություն չի լինի ասել, որ Վահանը մեր ժամանակների ոչ միայն դաշնակցության, այլև ողջ քաղաքական կոչվող դաշտի իրական հենասյուներից մեկն է: Ինչո՞ւ եմ ներկա ժամանակով ասում: Որովհետև բոլոր նրանք, ովքեր բախտ են ունեցել ընկերություն անելու Վահանի հետ, հիմա արդեն պետք է ընկերություն անեն իր կերպարի հետ: Ու ակամայից շրջապատում որոնեն իրապես գաղափարական մարդկանց, անգամ` քաղաքական դաշտից դուրս: Ընկերություն անեն իր տեսակի` արժանապատիվ մարդու, ազգային գործչի, մտավորականի, բայց նաև` ազատամիտ ու կենսախինդ, հումորով ու շատ ժամանակակից, անգամ` ապագայի շնչով ապրող հայի հետ…
Երբեք անցյալ չդառնաս մեր իրականության մեջ, իմ սիրելի ընկեր և անզուգական ընկերոջ որդի»: