«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր խորին ցավակցությունն է հայտնում ՀՅԴ բյուրոյի անդամ, պետական-քաղաքական անվանի գործիչ, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
Վահան Հովհաննիսյանը հայաստանյան քաղաքական ու պետական կյանքում նշանակալի ավանդ ունեցող այն գործիչներից էր, ում վախճանը զգալի կորուստ է մեր երկրի համար:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Վահան Հովհաննիսյանի հարազատներին, մտերիմներին, Հայ Հեղափոխական Դաշնակցության մեր գործընկերներին:
Կարդացեք նաև
ԲՀԿ քաղաքական խորհուրդ