Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկություն     

Դեկտեմբեր 28,2014 21:26

 Թևերս պարզել, ուզում եմ գրկել ես ողջ աշխարհը,

Տանել իմ հոգում աշխարհի բոլոր տառապանքները,

Փշերից մաքրել աշխարհի բոլոր քառուղիները,

Որպեսզի սիրուս աչքերից երբեք արցունք չկաթի:

 

Ուզում եմ, ուզում ամբողջ աշխարհը գրկիս մեջ առնել,

Եվ անջրպետել ոռնացող քամուն նրա մերկ մեջքից,

Թեկուզ ձեռքերս կրակահարվեն ծագող արևից,

Միայն, թե սերս ինձ դիմավորի մանկան ժպիտով:

 

Թե, կարողանամ, ես կպատնեշեմ արգանդն աշխարհի,

Որպեսզի խեղդվեն բոլոր պիղծ մարդիկ նրա արգանդում,

Ելքի իրավունք կստանան միայն արժանի մարդիկ,

Որպեսզի սերս երբեք չնայի որբի հայացքով:

 

Կյանքը կմարի, եթե բնությունն ունակ չլինի,

Մայր հողը փրկել պիղծ ու շնացող կերպարանքներից,

Եվ ամենազոր արեգակն անգամ ունակ չի լինի,

Ջերմություն, լույս տալ սրբությամբ օծված նորածիններին:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031