Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին այսօր հրավիրել է գործկոմի նիստ եւ ֆեդերացիան հինգ տարի ղեկավարելուց հետո հրաժարականի դիմում է ներկայացրել: Գործկոմը ժամանակավոր պաշտոնակատար հաստատել է հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն Մարտին Շարբաթյանին:
Aravot.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Բերեզովսկին այդ որոշումը հիմնավորեց իր հիմնական աշխատավայրում ծանրաբեռնված լինելով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ