Aravot.am-ի տեղեկությունը, որ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող, «Դրոյի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին տեղափոխվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ՝ հաստատվեց:
ԱՆ ՔԿՀՎ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն ասաց, որ տեղի է ունեցել տեղաբաշխման հանձնաժողովի նիստ, որոշվել է օրենքի սահմաններում պատժի կրման տիպը փոխել՝ կիսափակով:
Ա.Արծրունու դիմումի համաձայն, քանի որ լրացել էր նրա ազատազրկման մեջ գտնվելու քսան տարին, դեկտեմբերի 24-ին նրան տեղափոխել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ այս տարի նա երկրորդ ցմահ ազատազրկվածն էր, որի պատժի կրկման տիպը փոխվում է:Խոսքը Տիգրան Ավետիսյանի մասին է:
Կարդացեք նաև
Ռ.Մ.
Արսեն Արծրունու լուսանկարը՝ Վահան Իշխանյանի բլոգից