Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Վահան Հովհաննիսյանը

Դեկտեմբեր 28,2014 14:02
Vahan Hovhannisyan

Երկարատեւ եւ ծանր հիվանդությունից հետո մահացել է Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը:

Վահան Հովհաննիսյանը 1978 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը՝ գիտական կոչումներով պատմության և հնագիտության մեջ։

1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում։

Հաջորդ ինը տարիները «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող և գիտահետազոտական բաժնի վարիչ։ 1989 թ. Հովհաննիսյանը գիտաշխատող է եղել ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։

1990-1992 թթ. Վահան Հովհաննիսյանը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։ Նաև անդամագրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեին և 1992-1995, անդամ է եղել ՀՅԴ-ի բյուրոյին։ 1995-1998 թթ. բանտարկված է եղել։

1998-1999 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ։ 1999-2003 թթ.՝ ԱԺ պատգամավոր է եղել (թիվ 17 ընտրատարածք)։ Ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2003, 2007, 2012 թվականներին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Հունիսի 12, 2003-ին և 2007-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ, հրաժարական է ներկայացրել 2008թ.։

Հովհաննիսյանը ՀՅԴ-ի թեկնածուն էր 2008 Հայաստանի նախագահական ընտրություներին։

2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

«Առավոտը» ցավակցում է Վահան Հովհաննիսյանի հարազատներին եւ մտերիմներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. ՄԱՆՎԵԼ says:

    որպես հայ ցավակցում եմ Վահան Հովհաննիսյանի հարազատներին եւ մտերիմներին,նրա անժամանակ մահվան կապակցությամբ

  2. Ռուբեն says:

    Խորապես վշտակցում եմ ընտանիքին եվ համակուսակիցներին;Նա հայ քաղաքական դաշտի առավել ազդեցիկ եվ ազնիվ դեմքերից էր,մենք այս տեսակի կարիքը շատ ունենք…հազար ափսոս…

  3. Nara says:

    Пусть земля будет пухом!! Несвоев

  4. Nara says:

    Несвоевременная смерть! Очень жаль! Всегда уважала его!

  5. Narine says:

    Անձամբ ճանաչելով պրն. Հովհաննիսյանի մորը և քրոջը, խորապես ցավակցում եմ, թող ոչ մի մայր իր զավակի մահը չտեսնի:

  6. Արթուր says:

    Ընկեր Վահանը վաղուց գիտեր այս օրվա մասին …
    Լավ իմանալով, որ ժամանակն արդեն իր օգտին չի աշխատում, որպես իր կյանքի վերջին գործ՝ ստանձնեց Գերմանիայում ՀՀ դեսպանի պարտականությունները, ի բարօրություն Հայոց Աշխարհի ծառայեցնելով իր լայն ու ուժեղ կապերը գերմանական միջավայրի հետ։ Քչերը գիտեն, թե այդ կապերի շնորհիվ ինչ մեծ խնդիրներ է լուծել ընկեր Վահանը՝ հատկապես Արցախի զարգացման համար…
    Օժտված լինելով հզոր ինտելեկտով ու խոսքի բացառիկ զորությամբ՝ նա ավելի Գործի մարդ էր …
    Վերջին Գործը՝ Գերմանիայում հզոր թուրքական ազդեցությանը հակակշիռ կազմակերպված հայկական գործոնի՝ հայանպաստ-հայկական վահանի ձևավորումն էր։ Ցավոք, Գործն անավարտ մնաց …
    Հիշատակդ վառ, ավագ ընկեր։

    • Արսեն says:

      Ողբամ զքեզ, օվ հայ ժողովուրդ..)))..
      Ուրեմն՝ «ընկեր Վահանը» տեղյակ էր, որ ինքը մեռնող հիվանդ է, էսօր-էգուց ա, իսկ այդպիսի հիվանդների և աշխատունակությունը և դիմադրողականությունը արտաքին աշխարհին ավելի փոքր է քան առողջ մարդունը… և այդ վիճակով գնաց, որ «հայանպաստ-հայկական վահանի» ձևավորի?..
      Արտգործնախարությունում տեղյակ չէին նրա ֆիզիկական վիճակի մասին?
      Ստացվում է, որ մահացու հիվանդ, կիսամարդ Վահանը ամենագործունյա և ամենապայքարողն էր հայկական բոլոր «դիվանագետներից»..)))..
      «Արդգործնախարարությանը» նկատմամբ ավելի հաջող ծաղր չէի տեսել…)))..

  7. Ամալյա says:

    Եթե ստեղ ինչ-որ մեկը կա որ կասկածում ա Վահանի հիվանդությանը թող էդ ամեն ինչը իրա գլխին գա… հերիք եղավ բոլ եղավ տականքներ

    • Արսեն says:

      Ես եմ կասկածում, և մինչև չկարդամ հիվանդության պատմությունը, հերձման արձանագրությունը և այն բժիշկների (ոչ հայ) վկայությունները շարունակելու եմ կասկածել։ Իսկ եթե դու մտածում ես, որ քո անեծքները փոխարինում են այդ բոլոր փաստաթղթերը և վկայությունները և փարատելու են իմ կասկածնեչը … ապա ինչ ասեմ?..))).. Ւսկական ՀԱՅ ես, քո ունեցած երկրին արժանի։
      Վերջում մի հատ էլ քֆուր դնեիր՝ «Կասկածողի…)))..», անմիջապես կդադարեի կասկածելը..)))..

  8. Արսեն says:

    Մնաց պատասխանեք՝ ինչու են ջնջված իմ ամենասկզբի 2 մեկնաբանությունները…

    • Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ says:

      Հարգելի Արսեն,
      ձեր մեկնաբանություններում անհարգալից վերաբերմունք եք ցուցաբերում մահացածի նկատմամբ: Այդ պատճառով դրանցից որոշները մոդերացվել են:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031