Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղհալածյալների համար կազմակերպած աճուրդին մասնակցել են միայն սփյուռքահայերը

Դեկտեմբեր 28,2014 00:23

Նրանցից ոչ ոք աճուրդին ներկա չի եղել

Թեքեյան կենտրոնում այսօր՝ դեկտեմբերի 27-ին, «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի կազմակերպած աճուրդի ընթացքում 21 նկարներից վաճառվել է միայն 5-ը:

«Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի անդամ Կարո Եղնուկյանը Aravot.am-ին հայտնեց, որ բոլոր հինգ գործերը գնել են արտերկրում բնակվող հայերը: Նշենք, որ նրանցից ոչ ոք ներկա չի եղել աճուրդին եւ գործերը գնել են համացանցի միջոցով. «Ներկաներից ոչ մի առաջարկություն չեղավ: Հայաստանում այդպիսի սովորույթ դեռ չկա, երեւի ժամանակ է պետք, որ մարդիկ ընկալեն այս գործելաոճը: Աճուրդի գաղափարը Հայաստանում դեռ զարգացած չէ»:

Հարցին, թե ինչքա՞ն գումար է հավաքվել, Կարո Եղնուկյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ բացի աճուրդից մարդիկ նվիրատվություններ են արել եւ պետք է դեռ հաշվել հավաքված գումարը. «Հուսով եմ մինչեւ հունվարի 1-ը հաշվետվություն կանենք, կտեսնենք, թե ինչքան է հավաքվել եւ համապատասխան գումարը կտրամադրենք ընտանիքներին, ինչպես անցյալում ենք արել: Մենք հիմա որոշ գումար կտրամադրենք քաղբանտարկյալների ընտանիքներին, եթե տակը բան մնաց, մնացածը կօգտագործվի քաղբանտարկյալների համար տարբեր նպատակներով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031